Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-08-2019
Երկար սպասված համերգին մնացել են հաշված օրեր…
18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով սեպտեմբերի 7-ին` ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղղու 40 տարին:

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է Արա Գևորգյանը։

Համերգին կմասնակցեն նաև Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, «Milen show-ballet dance school», հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր:

«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։