Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-08-2019
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց պայքարից
Ընդամենը մեկ քայլ էր պակասում, որպեզի «Արարատ-Արմենիան» հայտնվեր 2019-2020թթ․ Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Բոլորս կանխատեսում էինք այս պատմական իրադարձությունը՝ հայկական ֆուտբոլի պատմության մեջ։

Մեր ընտրանին հաղթեց Լյուքսեմբուրգում անցկացվող երկրորդ փուլի պատասխան խաղի առաջին խաղակեսում։ Գոլի հեղինակ դարձավ Լիման, սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցները հարվածեցին 2 գոլ։ Մինչև խաղի վերջ այսպես էլ ոչինչ չփոխվեց։ 

Ավելացված ժամանակի ընթացքում «Արարատ-Արմենիան» առավել վստահ խաղ ցուցադրեց, սակայն դա իրավիճակը կրկին չփոխեց։

Խաղի 120-րդ րոպեից իսակական դրամատիկ պահ էր՝ 11 մետրանոցներ։ Մեզ չհաջողվեց հարվածել 1-ինը, սակայն երկրորդը ստացվեց։ Իսկ մեր հակառակորդները՝ հակառակը։ 5 հարվածներից հետո հաշիվը դարձավ 4։4։ Վճռորոշ գոլի շնորհիվ հակառակորդ թիմը հաղթանակ տարավ՝ 5։4 հաշվով։

Ամեն դեպքում հաջողություն և նոր նվաճումներ մաղթենք «Արարատ-Արմենիա»-ին։ 

Մի օր մեր երազանքն իրականություն կդառնա։