Նյութը՝ Ամերիկյան խորհուրդների գրասենյակից
Տեղադրվել է 08-09-2019
Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում եւ ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում:

FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2020-2021 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• ծնվել են 2002թ. փետրվարի 15-ից մինչեւ 2005թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին, շ
• գիտեն անգլերեն,
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:

12-րդ դասարանում/քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:

Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով:

Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն՝ նշված օրն ու ժամին եւ իրենց հետ բերեն՝
• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
• 3×4 չափսի մեկ լուսանկար
• գրիչ

Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում:

Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:

2019թ. քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում` http://americancouncils.am: