Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-09-2019
Ֆիլմադարան. «Անձրևոտ օր Նյու Յորքում»
«Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը ռեժիսոր Վուդի Ալլենի 48-րդ լիամետրաժ ֆիլմն է:

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, քառակի անգամ «Օսկար»-ի արժանացած գրող, բազմաթիվ պատմվածքների և պիեսների հեղինակ Վուդի Ալլենը: «Անձրևոտ օր Նյու Յորքում»  կատակերգությունում  գլխավոր դերերը մարմնավորում են ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ Սելենա Գոմեսը, դերասան Տիմոտի Շալամեն, դերասանուհի Էլ Ֆաննինգը, դերասան Դեյվիդ Ջուդ Հեյվորթ Լոուն,  բրիտանացի դերասանուհի Ռեբեկա Հոլլը, մեքսիկացի դերասան Դիեգո Լունա Ալեքսանդրը, ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Իսաակ Լև Շրայբերը և ուրիշներ: 

Այս ռոմանտիկ կատակերգության բյուջեն կազմել է 25 մլն դոլար: Ֆիլմը նկարահանել են Նյու Յորքում 2017 թվականի աշնանը: Նկարահանումներն ավարտվել էին դեռ մեկ տարի առաջ: Ֆիլմի ցուցադրումը մեծ էրկաններին  հետաձգվեց, քանի որ վտանգված էր Ալլենի հեղինակությունը՝ սեքսուալ սկանդալի պատճառով: Թեև ֆիլմի պրեմիերան վտանգված էր Ալլենի և «Ամազոնի» խնդիրների պատճառով, այնուամենայնիվ կատակերգությունը կլինի վարձույթում հոկտեմբերի 10-ից: 

Կատակերգությունը, ինչպես նաև Ալլենի ֆիլմերի մեծամասնությունը, սիրո մասին է: Ֆիլմի իրադարձությունները կատարվում են Նյու Յորքում, ուր հանգստյան օրերին գալիս են Գեթսբին՝ Տիմոտի Շալանը և Էշլին՝ Էլ Ֆաննինգը:  Տղան՝ Նյու Յորքի հարուստ ընտանիքներից մեկի զավակ է, իսկ աղջիկը՝ Արիզոնայի փոքրիկ քաղաքներից: Էշլին սկսնակ լրագրող է և անչափ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել հարցազրույց վարել հայտնի ռեժիսորի հետ:  Մանհեթանում մեծացած երիտասարդը ցանկանում  է ցույց տալ աղջկան իր սիրելի և հարազատ քաղաքը:  Ճակատագիրը նրան տալիս է այդ հնարավորությունը, երբ աղջիկը գործուղման մեկնելու առաջարկ է ստանում: Սիրահարները գալիս են Նյու Յորք, սակայն միասին ժամանակ անցկացնել գրեթե չի հաջողվում: Լրագրողուհու և ռեժիսորի հանդիպումը պետք է տևի մեկ ժամ: Սակայն բոլոր ծրագրերը խաթարում է անսպասելի անձրևը, և հենց այդ անձրևոտ օրը հիմնովին և ընդմիշտ  փոխում է նրանց կյանքը:  Էշլիի կարճ հարցազրույցը դառնում է նրա համար մուտք դեպի կինոարտադրություն աշխարհ: Աղջկան գերում է աստղային բոհեմների աշխարհ:  Իսկ տղան մեգապոլիսի անձրևոտ խառնաշփոթում  հանդիպում է իր հին ընկերուհուն: Տղան շփոթության մեջ է հայտնվում և անբարոյական աղջկան ծանոթացնում է ծնողների հետ: Այս ամենը տեղի է ունենում Վուդի Ալենի սիրելի քաղաքի՝ Նյու Յորքի ֆոնին:

Ֆիլմի թրեյլերը՝