Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նազելի Գրիգորյանի
Տեղադրվել է 26-09-2019
Աշխարհի ամենամեծ գաթան կշռում է 410 կգ և ունի 65 մ երկարություն
Այսօր մի շարք երևանցիներ ու զբոսաշրջիկներ հավաքվել էին Կարապի լճի մոտ՝ կրկին համտեսելու ամենամեծ ու ամենահամեղ գաթան:



Համաձայն ձևավորված գեղեցիկ ավանդույթի,  այս տարի ևս կազմակերպվել էր «Աշխարհի ամենամեծ գաթայի» համտես-հյուրասիրությունը, նվիրված մայրաքաղաք Երևանին: Միջոցառման կազմակերպիչ  «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն այս տարի գրանցեց նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ կողմից սահմանված նախկին ռեկորդները. աշխարհի ամենամեծ գաթան կշռում է 410 կգ  և ունի 65 մ երկարություն:



«Այս նախաձեռնության նպատակը աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար, որի արդյունքում էլ ավելի ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան»,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ ընդգծելով-« ապագայում նպատակ կա գերազանցել այս ռեկորդը նույնպես և Կարապի Լիճը «շրջափակել» աշխարհի ամենամեծ գաթայով»:



Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում անցած տարի որպես քաղաքամայր Երևանի 2800 ամյակի յուրահատուկ նվեր, քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր «Աշխարհի ամենամեծ գաթան» (368 կգ) մասշտաբային նախագիծը և սահմանել ռեկորդ: Ռեկորդը պաշտոնապես գրանցվել է «Guinness World Records»-ի կողմից: