Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-09-2019
EmpYraY ռոք խումբը այսուհետ հանդես կգա նոր կազմով:
Խմբին միացել են Էմիլ Խոսրովյանը (վոկալ) և Համլետ Գրիգորյանը (հարվածային գործիքներ):

Խումբը իր առաջին ելույթը նոր կազմով կունենա սեպտեմբերի 28-ին Ազատության հրապարակում «Armenia In Rock Fest» ռոք փառատոնի շրջանակներում:

Արդեն ձայնագրվել է 3 ստեղծագործություն նոր ալբոմի համար, տարվում են տեսահոլովակի նկարահանման աշխատանքներ:

Նախատեսվում է մեծ համերգային գործունեություն: