Նյութը՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 03-10-2019
Մեդիա դասընթացի հրավեր վանաձորցի երիտասարդների համար
Երիտասա՞րդ ես, ապրո՞ւմ տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում, ուզո՞ւմ ես մասնակցել համայնքիդ կառավարմանը՝ տիրապետելով նոր մեդիայի հիմունքներին, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է:

««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը վանաձորցի 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Մեդիան՝ համայնքի մասնակցության կառավարման միջոց» ծրագրին:

Ծրագրի շրջանակում Վանաձորում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի ընթացքում  մասնակիցները կսովորեն  կազմակերպել համայնքային, քաղաքացիական նախաձեռնություններ, ճիշտ լուսանկարել, պատրաստել հետաքրքիր լրագրողական նյութեր, բացել եւ վարել բլոգ, այդպիսով՝  նոր մեդիայի միջոցով որպես քաղաքացիական լրագրողներ (կամ այսպես ասած՝ 4-րդ իշխանություն) մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը: 

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագիր: 

Մասնակցությունը դասընթացին անվճար է, ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: 

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը:  Մասնակիցները կընտրվեն հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Դասընթացների մեկնարկը՝ հոկտեմբերի 12-ից:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել շահառու երիտասարդների մեդիագրագիտությանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և մեդիայի միջոցով նրանց մասնակցությանը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը: 

Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել շահառու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը (նրանք՝ որպես բլոգերներ, քաղաքացիական և ֆոտո լրագրողներ, իրենց պատրաստած նյութերով կարող են համագործակցել տեղական և հանրապետական տարբեր ԶԼՄ-ների հետ՝ կայքեր, թերթեր, բլոգներ)...

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91,  093-40-50-82 հեռախոսահամարներով կամ նամակ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստին: