
«Հայֆեստ» -ի շրջանակում երեկ կայացավ «Արգոնավորդները» պարային բեմադրություն երեւանյան պրեմիերան: Բեմում Միացյալ Թագավորության «Քենդուքո» ներառական պարային խումբն էր::
«Արգոնավորդները» ներկայացումը իրականություն դարձրեցին տարբեր երկրներից ժամանած տասը պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, հաշմանդամություն ունեցող եւ չունեցող կատարողները, որոնք վերարտադրեցին առասպելական պատմությունը` պարի եւ շարժումների միջոցով։
«Արգանավորդներ» ներկայացման պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այնուհետեւ որոշվել էր`«Արգանավորդները» կժամանի Երեւան եւ կմասնակցի «Հայֆեստ» միջազգային կատարողական արվեստի փառատոնին։
Ներկաներին սպասվում էր նաեւ անակնկալ նույն երեկոյի ընթացքում «Քենդուքո» պարային ընկերությունը ներկայացավ Թոմ Ռոդենի «Խելացնորության վայելչագեղ խաղ» ներկայացումով:
Հմայիչ եւ չարաճճի պարում երկու արտիստները միահյուսում են սքանչելի ու հագեցած պարային ցուցադրությունը բանավոր խոսքի եւ ժեստերի լեզվի հետ: Ներկաները որոնք չէին հասկանում օտարալեզու ներկայացումը, պատկերացում չունեին ժեստերի լեզվի մասի միեւնույն է, էմոցիոնալ առումով ընկալում էին ներկայացումն այնպես ինչպես այն կա,հասկանում էին խնդիրը, որը ներկայացնում էին անզուգական դերասանները:
Հավելենք, որ ներկայացումը բեմեդրվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում: