Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-10-2019
Ֆիլմադարան. «Լեոնարդո դա Վինչի. Անհայտ աշխարհներ»
Նոր ֆիլմում հետաքրքիր և արկածային ճանահարհորդության միջոցով կբացահայտեք Լեոնարդո դա Վինչիին՝ որպես մարդու, նկարչի, գիտնականի, գյուտարարի:

«Լեոնարդո դա Վինչի. Անհայտ աշխարհներ»-ը  իտալական կենսագրական ֆիլմ է, որի սյուժեն պատմում է մեծագույն իտալացի գեղանկարչ, քանդակագործ, ճարտարապետ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի մասին:  Ֆիլմի ռեժիսորն է մեքսիկացի Խեսուս Գարսես Լամբերտը։ Դա Վինչիի դերում հանդես է գալիս իտալական կինոինդուստրիայի աստղ, դերասան Լուկա Արջենտերոն։ Ֆիլմի գիտական խորհրդատուն եղել է Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի ժամանակակից արվեստի պատմության պրոֆեսոր Պիետրո Կ. Մարանին:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են՝ Օլիվիերո Դել Պապան, Մարիամ Մասետտին, Սառա Մասետտին, իսկ պրոդյուսերնենրը՝ Ռոբերտո Անդրեուչչին և Մաուրիցիո Մաննին, օպերատորը՝ Դանիելե Չիպչին: 

Ֆիլմը նվիրվում է Վերածննդի դարաշրջանի հանճարեղ ներկայացուցչի՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500 ամյակին: «Լեոնարդո դա Վինչի. Անհայտ աշխարհներ»-ը տարվա ամենասպասված ֆիլմերից է: Գեղարվեստական և վավերագրական այս նախագիծը ասես յուրահատուկ մի ճամփորդություն լինի դեպի Լեոնարդո դա Վինչիի գիտակցություն: 



Լեոնարդոն մոլորակի վրա երբևէ ապրած մեծագույն հանճարներից մեկն է։ Նրա աշխատանքները բացահայտվել են դարերի ընթացքում և այսօր էլ շարունակվում են բացահայտվել: Ինչպե՞ս էր աշխատում նա, ի՞նչն էր ոգեշնչում նրան գլուխգործոցները ստեղծելիս, ինչի՞ մասին էր մտածում գիտնականը, ինչպիսի՞ զգացմունքներ և մտքեր էին ղեկավարում Լեոնարդոյին, երբ նա աշխատում էր իր գլուխգործոցների վրա: Եվ ինչո՞ւ են նրա նման մարդիկ ծնվում միայն հազարամյակները մեկ անգամ: 

Քայլ առ քայլ բացահայտելով Լեոնարդոյի կյանքից դեռ անհայտ փաստեր՝ Խեսուսը փորձում է հասկանալ, թե ինչի՞ մասին էր մտածում Լեոնարդոն և ինչպե՞ս էր իրագործում իր բացահայտումները: Դրանում ռեժիսորին մասամբ օգնության են գալիս ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ: Տեխնիկական հնարքների շնորհիվ նոր և հետաքրքիր շունչ է հաղորդում ֆիլմին՝ օգնելով նրան բացահայտել մեծագույն մտածողի գիտակցության գաղտնիքները: 

Ֆիլմի նկարահանումներում մասնակցել են դերասաններ Լուկա Արջենտերոն, ֆրանչեսկո Պաննոֆինոն, Անժելա ֆոնտանան, Մասսիմո Դե Լորենցոն և այլք:  

Ֆիլմը կպատմի հանդիսատեսին մարդ-լեգենդի մասին:  Կինոնկարը միայն Լեոնարդոյի գեղանկարների մասին չէ, այլ նաև նրա գյուտերի և գիտական հայտնությունների մասին: Ներկայացված են նաև դրվագներ դա Վինչիի մանկությունից: 

Ֆիլմի թրեյլերը՝