Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-10-2019
Կայացավ Մարէամ Սարգիսյանի անհատական ցուցահանեսը
Հոկտեմբերի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մարէամ Սարգիսյանի՝ «Շրջանակից դուրս» խորագիրը կրող կոլաժների ցուցահանդեսը:



Ինչպես միջոցառման ընթացքում ընդգծեց Մարէամը իր նկարներում խտացրել է անսահմանության եւ անվերջության գաղափարը, որը նրան շրջանակից դուրս ստեղծագործելու, տարածվելու հնարավորություն է տալիս եւ հենց այստեղից էլ Մարէամը որոշել է ցուցահանդեսի խորագիրը` «Շրջանակից դուրս»:



Մարէամը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իրենց ժամանակը իր ստեղծագործություններին եւ իրեն նվիրելու համար, նշեց նաեւ, որ  ցուցահանդեսը հաճելի եւ պարտավորեցնող է:



Մարէամ Սարգիսյանն ունի ռեժիսորի եւ նկարչի մասնագիտություն: Նա արդեն հասցրել է սովորել է Զարդարվեստի պետական ուսումնարանի հագուստի մոդելավորման բաժնում, ապա ուսումը շարունակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայում: Մասնագիտություններից յուրաքնաչյուրում Մարէամը գտել էր իրեն հոգեհարազատ մասնիկ, ինչի արդյունքում էլ ծնվել են  նրա կոլաժային աշխատանքները:



Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբեր ամսվա ավարտը: