Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-11-2019
ՀՀ 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի համար հայտ են ներկայացրել 5 թեկնածու քաղաքներ
2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվեց ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի առաջին փուլը, առջևում հաջորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ եւ քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms):
«ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել՝  Արմավիրը (հայտը կցվում է), Կապանը (հայտը կցվում է), Հրազդանը (հայտը կցվում է), Գավառը (հայտը կցվում է) և Գորիսը (հայտը կցվում է):

Առաջիկա օրերին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն եւ փորձագետները պատրաստվում են այցելել հայտատու քաղաքներ  ծանոթանալու տեղի երիտասարդության եւ երիտասարդական կազմակերպությունների հետ, ինչպես նաև այցելելու համայնքի մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ:

Փորձագիտական այցերը ընթանալու են հետևյալ ժամանակացույցով․
Հրազդան – նոյեմբերի 15-ին,
Արմավիր – նոյեմբերի 18-ին,
Գավառ – նոյեմբերի 19-ին,
Գորիս – նոյեմբերի 21-22-ին։
Կապան – նոյեմբերի 22- 23-ին,
 
Նոյեմբերի 5-ից մինչեվ 25-ը ակտիվ է լինելու նաեվ SMS քվեարկությունը։
 
1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ:

Քաղաքների օգտին քվեարկելու համար 1041 կարճ համարին կարող եք ուղարկել
Հրազդանի օգտին քվեարկելու համար - EMHR
Արմավիրի օգտին քվեարկելու համար - EMAR
Կապանի օգտին քվեարկելու համար - EMKA
Գորիսի օգտին քվեարկելու համար - EMGO
Գավառի օգտին քվեարկելու համար -  EMGA