
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հայատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում «Աութսորս» ՍՊԸ-ն 2019 թվականի դեկտեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգավորության և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ իրազեկման երկօրյա սեմինար-դասընթացներ:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ և ՎԱՅՐԸ
Սեմինար-դասընթացները տեղի կունենան 2019թ.-ի դեկտեմբերի 2-ից 3-ը՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, ինչպես նաև հարակից համայնքների 16-ից 30 տարեկան երիտասարդները:
- Դասընթացի մասնակցության համար հարկավոր է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ.-ի նոյեմբերի 20-ը ներառյալ:
- Մասնակցության հայտադիմումի լրացումից հետո հարկավոր է նաև davithgum@gmail.com էլ. հասցեին ուղարկել նաև համառոտ ինքնակենսագրական (CV)՝ word կամ pdf ձևաչափով:
- Եթե դուք չունեք մշակված ինքնակենսագրական (CV), համապատասխան ձևանմուշը կարող եք բեռնել այստեղից:
- Դասընթացի վերջնական մասնակցության համար մրցույթային սկզբուքնով ընտրող հանձնաժողովի կողմից կընտրվեն 46 երիտասարդներ:
Ուշադրություն: Դասընթացի մասնակիցներին ըստ անհրաժեշտության կտրամադրվի տեղեկանք ուսումնական/աշխատանքի վայրից բացակայությունը հարգելի համարելու համար:
Երիտասարդների համար դասընթացները կվարեն ոլորտային փորձառու և անվանի մասնագետները։
Մասնակիցներին դասընթացի ավարտին կտրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վավերացված հավաստագրեր:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Մասնակցության հայտերը և ինքնակենսագրականները (CV) անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ.-ի նոյեմեբերի 20-ը:
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել davithgum@gmail.com էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել +374 77 23 17 12 հեռախոսահամարով՝ ծրագրի համակարգող Դավիթ Հակոբյանին: