Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-11-2019
Եվրոպական «Tesla» ընկերությունը կհաստատվի նաև Գերմանիայում
«Tesla» ընկերությունն ընտրելով իր գործարանի համար տարածք, հրաժարվել է չափազանց «ռիսկային» Բրիտանիայից՝ կապված Brexit-ի հետ։ Հայտնի ընկերության ընտրությունը կանգ է առել Գերմանիայի վրա։

Տարածքը գտնվում է Berlin-Brandenburg միջազգային օդանավակայանի մոտ։ Մեկնարկը նախատեսվում է տալ 2021թ․-ին։ Այս մասին Тwitter-ի  իր էջում հայտնել է ղեկավար Իլոն Մասկը։ 

Ընկերությունը մտադիր է նաև ինժեներական նախագծերի կենտրոն կառուցել՝ մոտ 7000 աշխատատեղով։ Գերմանիայի իշխանությունները Մասկից մեծ ներդրումներ են ակնկալում։ 

Վերլուծաբանները կարծում են, որ Գերմանիայի ընտրությունը նման պարագայում կանխատեսելի է, քանի որ իշխանություններն Անգելա Մերկելի գլխավորություն շահագրգիռ են խթանել նման մեքենաների վաճառքը՝ խնայելով շրջակա միջավայրը։ Սակայն, միևնույն ժամանակ, խնդիրներն անխուսափելի չեն լինի, քանի որ գերմանական աշխատուժը լավագույններից է համարվում, իսկ էլեկտրատեխնիկան իր հերթին երկրում բավականին թանկ է։