Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-11-2019
Եվգենի Պետրոսյան․ «Երևանում ես ինձ պարզապես հիանալի եմ զգում»
«Երևանում ես ինձ պարզապես հիանալի եմ զգում»,- լրագրողների հետ հանդիպումը հենց ահսպիսի անկեղծ նախադասությամբ սկսեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը։ Այս օրերին սիրված երգիծաբանը հանդես է գալիս «Սիրով դեպի Հայաստան» խորագրով մենահամերգներով:

Ե.Պետրոսյանը վերջին անգամ Հայաստանում է եղել 3-4 տարի առաջ՝ մշակութային գործիչների պատվիրակության կազմով: Ինչ վերաբերում է Երևանում ելույթով հանդես գալուն, արտիստը նշեց՝տարիներ շարունակ եղել են տարատեսակ ադմինիստրատիվ եւ կազմակերպչայան  խնդիրներ այս անգամ դրանք  պարզապես չկային։



«Ես միայն երջանիկ կլինեմ, եթե իմ այցերն այստեղ ավանդույթ դառնան։ Աստծու թույլտվությամբ։ Եթե հեռուստատեսությունը ցուցադրի ամբողջ համերգը, ապա պետք է նոր ծրագրի ներկայացնել, քանի որ նույնը սխալ է բերել։ Վերջին ծրագիրը նոր եմ թողարկել, և երբ այն կփոխվի, չգիտեմ»,- ասաց Ե․Պետրոսյանը։

Արտիստը պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունենում 1962 թվականից, ինչն իր ժանրում ռեկորդ է։ Պետրոսյանն ասում  է, որ երգիծաբանները  շոուբիզնեսի մարդիկ չեն,  բացատրում է՝  եթե  շոուբիզնեսում մարդն այդքան տաղանդավոր չի, բայց ունի հնարավորություն  ու փող, ապա կարող է դառնալ հանրաճանաչ, իսկ հումորի  ժանրն ամենաբարդն է, միջակություն չի հանդուրժում, պարտադրում է  տաղանադավոր լինել։



ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը, որը մենահամերգներով հանդես է գալիս Երևանում, հայ լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ խոսել իր և դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության պատճառների մասին՝ նշելով, որ կխոսի այդ մասին, երբ դատական պրոցեսն ավարտվի:  

Հիշեցնենք,որ նոյեմբերի 24-ին Եվգենի Պետրոսյանը 20 տարվա մեջ առաջին անգամ համերգով հանդես կգա պատմական հայրենիքում։