Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-11-2019
Կայացավ Գյումրու երիտասարդական քաղաքականության վերաբերյալ հանդիպում-քննարկում
Նոյեմբերի 25-ին Գյումրու համայնքապետարանում կայացավ Գյումրու երիտասարդական քաղաքականության վերաբերյալ հանդիպում-քննարկում, որը կազմակերպել էր համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը` Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը ներկայացվեցին և քննարկվեցին Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ Հայեցակարգի, 2020-2021 թթ․ Ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը։

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող, Գայանե Առաքելյանը նշեց, որ նոյեմբերի 25-ին տրվեց հանրային քննարկումների մեկնարկը՝ հանրության, շահագրգիռ կողմերի, կազմակերպությունների, անհատների, երիտասարդների համար։ Սա հնարավորություն կտա վերջիններիս մեկնաբանություններ թողնել և առաջարկներով հանդես գալ։ 

«Նման ձևաչափ առաջին անգամ է կիրառվում։ Հանրության կարծիքների, մեկնաբանությունների և առաջարկների հիման վրա արդեն այն կդառնա նախագիծ և կդրվի քվեարկության։ Հանրությանը այն հասանելի կլինի 2 շաբաթ»,-նշեց Գայանե Առաքելյանը։

Նրա խոսքով՝ և՛ հայեցակարգի, և՛ ռազմավարության մեջ կան առանձնացված հստակ ոլորտներ, որոնց ուղղությամբ մշակվելու է գործողությունների պլան և ըստ այդմ՝ քայլեր ձեռնարկվելու։ Ոլորտները, բնականաբար, կապ ունեն երիտաաարդների հետ՝ կրթություն, առողջ ապրելակերպ, ժամանցի, զբաղվածություն և այլ։ 

Նշեք, որ նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2qYf2O4։

Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք ներկայացնել նաև գրավոր՝ l.tovmasyan@gyumricity.am էլ․ հասցեին։