Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԵՔ վարչության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-17 16:51
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29 ի № 98 Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի միջոցով:

Ծրագրի շահառուները երիտասարդ ընտանիքներն են: Ծրագրի համաձայն երիտասարդ ընտանիք է համարվում ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ (18-35 (ներառյալ) տարեկան) ծնողը: Երիտասարդ ընտանիքի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափն է 25000000 դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափն է 30000000 դրամը:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվությունը «Գրադարան» բաժնի «Փաստաթղթեր» ենթափաբնում՝ ««Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիր. ՀՀ կառավարության որոշում», և հետևյալ հղմամբ՝ http://www.hfy.am/am/Affordable_housing_for_young_families.html :