Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 19:44
ՖՐԱՆՍԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԼԻԵՐ» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ
Ֆրանսահայ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հունիսի 23-ին արժանացել է «Մոլիերե ֆրանսիական թատերական մրցանակի:

«Մոլիեր» թատերական 32-րդ մրցանակաբաշխությանը Աբգարյանին մրցանակ են հանձնել «Դյու Սոլեյ» թատրոնում ներկայացված Electre des bas-fonds բեմադրության համար:

Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Փարիզում՝ հայի և ֆրանսուհու ընտանիքում: Դպրոցում սովորել է ֆրանսերեն և հայերեն: Ինը տարեկանում մեկնել է Բեյրութ, որտեղ սովորել է պարել «Լոռի» պարային համույթում: 1977-ին հայրը մեկնել է պատերազմ, և 15-ամյա Սիմոնը մոր հետ վերադարձել է Փարիզ, որից հետո տեղափոխվել Նյու Յորք և շարունակել պարել: Նա սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում: 1985 թվականին վերադարձել է Փարիզ և 8 տարի համագործակցել «Du Soleil» թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ: Խաղացել է հունական կատակերգություններում: 1993 թվականին կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ: 2009-ին կերտել է Միսակ Մանուշյանի դերը «Հանցագործների բանակը» ֆիլմում: Նկարահանվել է նաև «Արարատ», «Ճշմարտություն Չարլիի մասին», «Արամ», «Այո» , «Կազինո Ռոյալ», «Պերսեպոլիս», «Օձը», «Թարգմանություն», «Շիվա», «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհին», «Սպի», «Խենթ պատմություն»  և այլ ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆիլմերի կրկնօրինակումներ, հանդես եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: 2001 թվականին «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար ֆրանսիական թատրոնի կողմից արժանացել է մրցանակի: