Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-01 20:42
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԽԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ԱՐՍԵՆԱԼ»-Ի ՀԵՏ. ԶԼՄ-ՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ:

Այս մասին գրում են իտալական մի շարք ԶԼՄ-ներ: Մխիթարյանը կխզի պայմանագիրն անգլիական ակումբի հետ և «Ռոմա»-ին վերջնականապես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ ԶԼՄ-ների` Մխիթարյանին հաջողվել է «Արսենալ»-ի հետ կնքած պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ մնալ «Ռոմա»-ում` վարձավճարով, իր գործակալ Միլո Ռայոլայի շնորհիվ: Սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է ֆուտբոլիստին գործող պայմանագրի դեպքում վերջին տարում վարձավճարով հանդես գալ այլ ակումբում: