Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 12:16
ԳԱՐԻ ՉԻՎԻՉՅԱՆԸ, NBA-Ի ՀԱՎԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՑՈՂ, ԱՌԱՋԻՆ ՀԱՅՆ Է, ՈՎ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ESPYS ՄՐՑԱՆԱԿԻՆ
Լոս Անջելեսի EINPresswire.com-ը հաղորդում է, որ Գարի Չիվիչյանը, ով Պասիֆիք համալսարանում (University of Pacific) ավարտական տարում խաղաց «Պասիֆիք Թայգերզ» (Pacific Tigers) թիմում և վաստակեց «Հայ դիպուկահար» մականունը՝ աչքի ընկելով իր հեռահար նետումներ կատարելու ունակությամբ և գրանցած միավորներով, հավանական է, որ դառնա NBA (թարգ.՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիա) խաղացող։

Նրան հավաքագրել էր նախկինում NBA-ի աստղ, մարզիչ Դեյմոն Ստադեմայրը։ 2019-2020 տարում Պասիֆիք Թայգերզի համար եղել է ամենահաջողակ մրցաշրջաններից մեկը, և Չիվիչյանն այդ հաջողության մեջ իր նշանակալի դերն է ունեցել՝ միավորների քանակով լինելով երկրորդը, իսկ 3-միավորանոց նետումներում՝ առաջինը։ Չիվիչյանը, ով մեծացել է Հոլիվուդում, Կալիֆորնիայում, նախորդ մրցաշրջանում առաջին դիվիզիոնի միակ հայ խաղացողն էր։

Պատմում է Չիվիչյանը՝ «Ես մեծացել եմ այն զգացողությամբ ու հավատով, որ կարողանալու եմ մեծ ձեռքբերումներ ունենալ թե՛ իմ համար, թե՛ իմ ազգի համար: Ես միշտ ձգտել եմ լինել իմ համայնքի առաջնորդ և օրինակ ծառայել հայ երիտասարդության համար: Ես մեծ ջանք եմ ներդրել այսօրվա արդյունքներիս հասնելու համար»։ Աշխատանքային էթիկան, վստահությունը և տրամադրվածությունը այն գրավականներն են, որոնք անհրաժեշտ են NBA-ի մակարդակի խաղալու համար, և նա, խաղալով պրոֆեսիոնալ մակարդակում, փորձելու է կոտրել մշակութային սահմանները։

«Ես ուզում եմ լինել առաջին հայը, ով երբևէ ընտրվել է NBA-ի կազմի մեջ»։ Ներկայումս նա պայմանագիր է կնքել NBA-ի գործակալ Արա Վարդանյանի հետ, և ծրագրված մարզումներ ունի NBA-ի մի քանի թիմերի հետ։ Վերջերս Գարին մասնակցեց NBA մրցախաղերի, որի ընթացքում տպավորություն գործեց սկաուտների վրա ոչ միայն իր ճշգրիտ նետումներով, այլև՝ գրանցելով միավորներ զանազան եղանակներով նետումներից, ինչպես նաև խաղալով որպես վճռական պաշտպան։

Նրա մարզական ունակությունների և բասկետբոլի դաշտում 3-միավորանոցներ նետելու հմտությունների շնորհիվ՝ ESPYS 2020-ի կոմիտեն Չիվիչյանին առաջադրել է «Պատվո առաջադեմ ավարտական տարվա-մարզիկ» մրցանակի համար, և նա հպարտ է, որ ESPYS մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում առաջադրված առաջին հայն է։

ESPYS-ը, կամ Սպորտում գերազանց կատարողականության ամենամյա մրցանակաբաշխությունը, պատվում է անհատների ու թիմերի մարզական այն ձեռբերումները, որոնք տեղի են ունեցել միջոցառմանը նախորդող օրացույցային տարվա ընթացքում։ ESPYS-ը՝ մարզական աշխարհի համար նույնքան կարևոր է, որքան կինոարվեստի համար ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը, կամ «Գրեմմին»՝ երգարվեստի։

ESPYS-ը մեկնարկել է 1993 թվականին, իսկ 2004-ից՝ քվեարկության կարգը փոխվել է, և ամեն մրցանակի հաղթողներն ընտրվում են ոչ միայն մարզաշխարհի երկրպագուների քվեներով, այլև մարզական լրագրողների, գործիչների, մարզական ոլորտի մասնագետների, և ESPYS-ի աշխատակիցների կողմից։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այս տարի ESPYS-ը մի փոքր այլ կերպ կընթանա․ հունիսի 21-ին տեղի կունենա վիրտուալ շոու, որը կհեռարձակվի ABC/ ESPN հեռուստաալիքով։

Առաջադրվելուց և իր կատեգորիայում լավագույն քառյակում ներգրավվելուց հետո, Չիվիչյանն այժմ սպասում է ESPYS-ի պրոդյուսերների հետ իր հարցազրույցին՝ նախքան նրանք կկայացնեն իրենց վերջնական որոշումը։

Գարի Չիվիչյանի խանդավառությունն իր հայկական արմատների նկատմամբ իրապես հիմնված է հայ ժողովրդի կողմից հազարամյակներ շարունակ դժվարություններով ու մարտահրավերներով անցնելու ու գոյատևելու անհարթ ճանապարհի վրա՝ կոփելով նրան և դարձնելով այսօրվա մարզիկը։

Հայկական սփյուռքը աշխահում ամենամեծաքանակն է՝ ձևավորված Համաշխարհային պատերազմից և Հայոց Ցեղասպանությունից հետո, որի հետևանքով բազմաթիվ հայեր այսօր ապրում են ոչ-թե Հայաստանում, այլ երկրի սահմաններից դուրս։ Լոս Անջելեսում ապրում են տարբեր երկրներից եկած և զանազան կենսագրություններ ունեցող հայեր, ներառյալ՝ հայեր եկած Հայաստանից։ Նրանք Կալիֆորնիայում ապրում են արդեն բավականին երկար ժամանակ, և Լոս Անջելեսը հանդիսանում է Հայաստանից դուրս՝ հայերի ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքը։

Չիվիչյանը այն սերնդնի ներկայացուցիչ է, որը հավասարապես ներկայացնում է հայկական ապրելակերպը, մշակույթը և պատկերացումները, միաժամանակ չզլանալով պատվել ու տարածել իր հայկական ժառանգությունը։ Նա ունի Հայաստանի և ԱՄՆ-ի կրկնակի քաղաքացիություն, և հանդիսանում է Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։

Կորոնավիրուսի համաճարակը վերափոխել է աշխարհում բազմաթիվ մասնագետների հեռանկարային պատկերացումները, սակայն Չիվիչյանը վճռական է տրամադրված՝ այս առողջական ճգնաժամից դուրս գալ անվնաս և էլի ավելի զորեղ՝ որպեսզի շարունակի գնալ պրոֆեսիոնալ բասկետբոլում մարզվելու իր երազանքին ընդառաջ։ Մարզասրահի մուտքը դժվարություն է ներկայացրել այս օրերին, բայց նա իր տանը՝ Գլենդել, Կալիֆորնիայում, սեփական մարզասրահն է հիմնել, որպեսզի կարողանա հետևել մարզական ժամանակացույցին։ Նա վճռական է տրամադրված՝ պետք է ջանք գործադրի, որպեսզի միշտ լինի բարձունքում։