Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-07 11:10
ԼՈՆԴՈՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՁԱՎԱՐՅԱՆՆԵՐԸ 30.000 ՀԱՏ ԴԵՄՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՎԱՀԱՆՆԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան։

Անցած ամիս եղբայրներից ստանալով նախաձեռնության մասին հաղորդագրությունը՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը  առողջապահության նախարարության համակարգմամբ աջակցություն ցուցաբերեց խմբաքանակի փոխադրման կազմակերպչական հարցերին:

Գրասենյակից հայտնում են, որ Ալեքսանդրը և Գեորգին իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի

 աշխատողների համար պաշտպանիչ վահաններ են արտադրում։

Այժմ նրանք ստեղծել են վահանների սերիական արտադրության սարքավորում և կարողանում են մեծ խմբաքանակներ արտահանել նաև այլ երկրներ: Իրենց հայրիկի հետ միասին եղբայրները որոշել են անպայման անվճար խմբաքանակ ուղարկել հայրենիք՝ միանալով կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարին: