Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-08 12:48
ԵՐԵՎԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՀՄԱՆՎԻ 60 ԿՄ/Ժ
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»-ը ներկայացնում է ոստիկանության հայտարարությունը․

«Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝


Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց,  Աճառյան փողոց, Դավիթ-Բեկի փողոց, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի պողոտա, Աշտարակի խճուղի:

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ»: