Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:49
ՇԱՄԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ
Սփյուռքահայ մամուլից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել հայաշատ քաղաքի վարժարանները, ինպես ամերիկյան այլ ուսումնական հաստատություններ, պարտադրված են իրենց ուսումնական միջոցառումներն անցկացնել համաճարակի պարտադրած պայմաններին համապատասխան:

Այդպես յուրահատուկ անցավ Գլենդելի Վահան և Անոյշ Շամլեան Ազգային վարժարանի տարեշրջանի հանդեսները: Վարժարանի բակում տնօրեն դոկտ, Թալին Քարկոտորեանի առաջնորդությամբ տեղի ունեցավ վեցերորդ ու ութերորդ դասարանների տարեվերջի հանդեսները: Միջոցառմանը մասնակցում էին ավարտական դասարանների սաներ, ուսուցիչներ, ծնողներ, իհարկե բոլորը հարգում էին սոցիալական հեռավորություն պահպանելու պայմանները: