Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-14 14:43
ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
Ջերմուկում ավարտին է մոտենում է Ստեփան Ավագյանի շախմատային հուշամրցաշարը:

Կայացել են մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները, որում հաղթանակներ տոնեցին սևերով հանդես եկող շախմատիտները՝ Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Հարությունյանը: 7 տուրից հետոաղյուսակը 6 միավորով գլխավորում է Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արթուր Դավթյանը 4,5-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 10-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2499.4):  Կիրառվում է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:  Մրցանակային ֆոնդը կազմում է 3000 ԱՄՆ դոլար: