Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-15 19:13
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԱԳՆ ԽՈՍՆԱԿ
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը։

Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման փաստը։

«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,-գրել է Նաղդալյանը: