Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-20 18:19
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ԴԻՑԱՆՈՒՇԸ» ՖԻԼՄԸ ՎԱՐՁՈՒՅԹ ԴՈՒՐՍ ԳԱ ՕԳՈՍՈՍԻ 1-ԻՆ
Աննա Մելիքյանի «Դիցանուշ» նոր ֆիլմը, որի պրեմիերան ինքնամեկուսացման շրջանում կայացել Է առցանց, մեծ Էկրաններին կցուցադրեն օգոստոսի 1-ից: Դրամամուտքերից եկամուտները կփոխանցվեն կինոթատրոններին՝ փակման մի քանի ամսից հետո վերականգնման գործընթացում ինդուստրիային օժանդակելու համար, հուլիսի 20-ին հայտնել Է «ԿինոՊոիսկ»-ի մամուլի ծառայությունը:

«Դիցանուշը» դրամայում գլխավոր դերերը կատարել են Կոնստանտին Խաբենսկին եւ Եկատերինա Ագեեւան: Պրեմիրան կայացել Է ապրիլին «ԿինոՊոիսկ HD»-ի առցանց-հարթակում: Ֆիլմն ստեղծվել Է «Կինոփրայմ» հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպության գործադիր տնօրեն Անտոն Մալիշեւը նշել Է, որ կինոնկարի թողարկումն այս պայմաններում կդառնա ինդուստրիայի օժանդակման անհրաժեշտ միջոց դժվարին շրջանում: «Դիցանուշը» ֆիլմի գլխավոր հերոս Է դառնում Եվգենի Վոյգինը՝ Միջնադարի նմանողությամբ ոճավորված «Շրջապտույտ» հանրաճանաչ խաղի ստեղծողը: Մի անգամ նա պատահականորեն ծանոթանում Է երիտասարդ ակտիվիստուհի Տանյաի հետ, որը երազում Է դերասանուհի դառնալ, եւ այդ իրադարձությունը փոխում Է նրա կյանքը: