Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-25 11:05
«ՖՈՐՄՈՒԼԱ-1»-Ի ԵՐԵՔ ԳՐԱՆ ՊՐԻ 2020-ԻՆ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԻ ԿԱՅԱՆԱ
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Բրազիլիայի Գրան Պրիները 2020 թվականին առհասարակ չեն կայանա:

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բացի այս մեծ է հավանականությունը, որ չի կայանա Կանադայի Գրան Պրին ևս: Այս պահի դրությամբ հաստավել է «Ֆորմուլա-1»-ի Գրան Պրիի 13 մրցափուլ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա-1»-ի Սինգապուրի, Ճապոնիայի և Ադրբեջանի Գրան Պրիները 2020 թվականին նույնպես չեն կայանա: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով նշված երկրներում առաջացած խնդիրներն են: