Լուսանկարները՝
Տեղադրվել է 28-07-2020
Լուսանկարի մրցույթ
01 Հասմիկ Եղիազարյան
Աչքերի ուժը- լուսանկարը արված է կասկադում, այս լուսանկարը ցույց է տալիս այն գործիքը ինչի շնորհիվ մարդ տեսնում և գնահատում է իր շրջակա միջավայրի գեղեցկությունը
02 Հասմիկ Եղիազարյան
Արարատի ցորենի արտ- լուսանկարը ներկայացնում է կյանքի նոր սկիզբ, պտղաբերություն և գեղեցկություն։ Ցորենի մի հատիկից մի ամբողջ արտ է ստեղծվում, իսկ մարդուց մի ամբողջ տոհմ:
03 Հասմիկ Եղիազարյան
Բնության շունչը- գեղեցիկը ոչ միայն տեսնում են այլև զգում են։ Ծաղկի բույրը անտեսանելի է, բայց գեղեցկությունը չափ չունի
04 Հասմիկ Եղիազարյան
Երևանի գեղեցկությունը- Երևանը գեղեցիկ է իր ամեն քարով և շենքով, բայց մարդիկ են, որոնց շնորհիվ Երևանը շունչ է առնում և դառնում է կատարյալ
05 Հասմիկ Եղիազարյան
Ընդմիշտ երիտասարդ- Նա, ով տեսնում է գեղեցիկը և գնահատում դա, երբեք չի ծերանում անկախ տարիքից
06 Հասմիկ Եղիազարյան
Հայի սպասում- Արարատը մերն է, և ամեն մի հայ խոր սպասումով լցված սպասում է արդարության
07 Հասմիկ Եղիազարյան
Շնորհակալություն- միթե կա շնորհակալ լինելուց ավելի գեղեցիկ երևույթ, երբ արարքներն բառերից առավել են։
08 Հասմիկ Եղիազարյան
Սերը երբեք չի ծերանում- սիրող աչքերը, ժպիտը, շունչը մի ամբողջ գեղեցկություն են անկախ մարդու տարիքից
09 Հասմիկ Եղիազարյան
Սիրո գեղեցկությունը- ամենամեծ ուժը, որ կարողանում է ամեն ինչ գեղեցիկ ցույց տալ, դա սերն է։ Սիրող մարդը տգեղը չի նկատում, սիրող մարդու հոգին լցված է միայն ուրախությամբ և գեղեցկությամբ։
10 Կիմ Պետրոսյան
Երիտասարդության ուժը - Նկարը ցույց է տալիս, որ երիտասարդությունը տևում է այնքան, որքան ցանկանում ես։
11 Գայանե
Նկարը արված է Ջերմուկում: Այն նկարագրում է իմ հոգեվիճակը, երբ ես բնության գրկում եմ:
12 Աննա Ցուգունյան
Ծաղկաձոր, Կոտայքի մարզ: Հիանալի միջոց լինել բնության գրկում, ընկերնեի հետ և զգալ թարմ օդը։ Անհնար է երբևէ հագենալ բնության այս հրաշք տեսարանից։
13 Անի Կարապետյան
Ոչինչ չի կարող փոխարինել ապարանյան այս գեղեցկությանը, որտեղ միշտ մեզ երիտասարդ կզգանք: Ապարան, Թթու ջուր։
14 Վիկա Գասպարյան
Գառնի: Այսքան երիտասարդներ, այսպիսի գեղեցիկ վայրում՝ էլ ինչ է պետք երջանիկ զգալու համար։
15 Աննա Ամիրխանյան
Հայաստանի բնությունը բուժում է թե սիրտդ, թե հոգիդ
16 Արթուր Գանդիլյան
Գառնի: Մայր բնության հրաշքները անսպառ են
17 Տաթևիկ Աղդայան
Հրաշքի սպասման մեջ