Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-25 20:42
ԱՐՏԱԿ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՐևԱՆԻ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՀԵՏ
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Արտակ Եդիգարյանի հետ։ Այս մասին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ։

30-ամյա հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգրիս», «Բանանց» (Այժմ «Ուրարտու»),Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում

Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում:

Մեր նորեկը Բարձրագույն խմբում խաղալու և տիտղոսներ նվաճելու հարուստ փորձ ունի: Կարիերայի ընթացքում նա 7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն,ինչպես նաև գլխավերևում է պահել Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը: Եդիգարյանը նաև տիտղոսներ է նվաճել «Ժալգրիսում»՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:

Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ավելի քան 30 հանդիպման:

Արտակ Եդիգարյանին բարի գալուստ և հաջողություններ ենք մաղթում «Արարատի» կազմում»,- ասված է հաղորդագրության մեջ։