Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-31 10:30
ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ՊԵՏՔ Է ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆ ԱՆԵԼ

«Այս ամիսներին, համավարակով պայմանավորված, երբ տնտեսության որոշ ճյուղեր անկում ապրեցին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն թափ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը եւ դրանց կիրառումը նաեւ էլեկտրոնային համակարգում:
Ինչպես ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, համավարակը ցույց տվեց, որ տնտեսության շատ քիչ ճյուղեր, մասնավորապես՝ ՏՏ ոլորտը, կարողացան այս ժամանակաշրջանում ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգացման միտում արձանագրել: Կան ճարտարագիտության ուղղություններ, որոնք իրենց ներուժով կարող են Հայաստանին լավագույն դիրքավորում ապահովել:
«Իրավիճակն ապացուցեց, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է եւ կարողացավ ճիշտ պահին ՏՏ ոլորտը զարգացնել: Թեպետ ճարտարագիտության մեջ եղան դժվարություններ, սակայն հատկապես սարքաշինությունը, գիտությունը սկսեցին աճ արձանագրել: Գիտատար պատվերների մեծ պահանջարկ առաջացավ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա այն բացառիկ ոլորտն է, որտեղ աշխարհը պատրաստ է մեծ գումարներ ներդնել»: