Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-03 09:12
ՓԱՐԻԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Այսօր կսկսվի Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնի ապամոնտաժումը:

Ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար երգեհոնի շուրջը հուլիսին 30 մետրանոց փայտե հարմարանքներ են տեղակայել:

Երգեհոնը տաճարում է գտնվել 1733 թվականից ի վեր: Այն 8000 փող ունի և խոշորագույնն է ողջ Ֆրանսիայում:

Անցյալ տարվա ապրիլին տաճարում բռնկված հրդեհի ժամանակ երաժշտական գործիքը չի տուժել կրակից և ջրից, սակայն պատվել է կապարի փոշով: Բացի այդ, առանձին տարրեր վնասվել են արդեն հրդեհից հետո տիրող ջերմաստիճանի ադզեցությունից:

Ներկա պահին երգեհոնը խոր մաքրման և վերականգնման կարիք ունի: Այդ գործընթացը կտևի շուրջ 4 տարի, իսկ 8000 փողերի ապամոնտաժումը կտեևի մինչև տարեվերջ: