Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-03 17:52
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱՅԼ ԱԿՈՒՄԲ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Տամբովի» մամուլի ծառայությունը: Հայ հարձակվողը երկու տարվա պայմանագիր է ստորագրել այս ակումբ հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից: Կարապետյանը «Սոչիի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: