Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-03 17:54
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։

Ինչպես հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ծրագիրը ներառում է՝

  • Հայոց լեզվի դասընթացներ,
  • Պատմաճանաչողության դասընթացներ,
  • Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
  • Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,
  • Առցանց կրթական խաղեր,
  • Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի,արվեստի ներկայացուցիչների հետ,
  • Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,
  • Աշխատարաններ,
  • Համայնքայիննախագծեր:

Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ  պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:

Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: