Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-05 09:04
ԿԱՍԻԼԻԱՍԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՎԱՐՏԵՑ ԿԱՐԻԵՐԱՆ
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան:

Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:  

Ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում՝ անցկացրած խաղերի քանակով, ռեկորդակիր է նաև ողջ աշխարհում՝ հավաքականում անցկացրած չոր խաղերի քանակով (73 խաղ)։ Ժամանակաշրջանի լավագույն դարպասապահներից է, 5 անգամ արժանացել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը: