Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-19 17:26
ՇԻՐԱԿԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ «ԲԵՐՔԻ ՏՈՆ»-ԻՆ
Այսօր Արարատի մարզում անցկացվել է «Բերքի տոն» միջոցառումը, որին մասնակցել է նաև Շիրակի մարզը։

Մարզի չորս համայնքներն ու Սելեկցիոն կայանը տաղավարներում ներկայացրել են իրենց բարիքները։

«Բերքի տոն» -ն անցկացվել է «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում, որին մասնակցել են նաև ՀՀ բոլոր մարզերը: Միջոցառումը կազմակեպվել է Արարատի մարզպետարանի և «Արարատ Ֆրութս» ընկերության համատեղ ջանքերով: