Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-13 09:04
ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ՖԻՐՈՒԶՋԱՅԻՆ. NORWAY CHESS
Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-ը, որին մասնակցում է նաև Հայաստանի տղամարդականց թիմի անդամ Լևոն Արոնյանը:

Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջայի հետ: Դասական պարտիան 59-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Իսկ արմագեդոն շախմատում Արոնյանը զիջեց մրցակցին:

Այս  տուրից հետո Ալիռեզա Ֆիրուզջան մրցաշարային աղյուսակը առաջատարն է 14.5 միավորով: Երկրորդ տեղում Մագնուս Կարլսենը է, Լևոն Արոնյանը 12 միավորով երրորդն է:

Հաջորդիվ Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Յան Կշիշտոֆ Դուդայի հետ: