Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-15 08:12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ`1:1
Ազգերի լիգայի որակավորման չորրորդ տուրում Հայաստանի ընտրանին Էստոնիայի դեմ խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի ընտրանին կարողացավ դառնալ արագ գոլի հեղինակ: 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո հավաքականի գրոհն արդյունավետ եզրափակեց Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի առավելությունը, սակայն, կարճ տևեց. 6 րոպե անց Ռաունո Սապպինենը խփեց պատասխան գնդակը` հաշիվը դարձնելով 1:1:

Խաղի մնացած ժամանակահատվածում թիմերին գնդակ խփել չհաջողվեց:

Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 5 միավորով ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզիոնի երկրորդ խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Մեր հավաքականը 5-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին` արտագնա խաղում մրցելով Վրաստանի դեմ: