Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-23 08:56
«ՌՈՄԱ»-Ն ՀԱՂԹԵՑ «ՅԱՆԳ ԲՈՅԶ»-ԻՆ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության առաջին տուրում իտալական «Ռոմա»-ն մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով առավելության է հասել շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի նկատմամբ:

14-րդ րոպեին դաշտի տերերն առաջ են անցել հաշվի մեջ. 11 մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Պիեռ Նսամեն:

69-րդ րոպեին «Ռոմա»-ն Բրունո Պերեսի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը: 74-րդ րոպեին էլ Կումբուլեն առաջ է մղել «Ռոմա»-ին: Կումբուլեն իր թիմին առաջ է մղել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո, ով փոխարինման է մտել 59-րդ րոպեին: