Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-02 08:34
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ՖԻԴԵ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդն է:

 Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից  հրապարակված վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը`79-րդը, Կարեն Գրիգորյանը`84-րդը:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: