Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-09 08:13
ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿԸ «ՌՈՄԱ»-Ի ԿԱԶՄՈՒՄ ՆՎԻՐԵԼ Է ՀԱՅ ԱԶԳԻՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին:

«Իմ ազգի համար, իմ «Ռոմա»-ի համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ հայ կիսապաշտպանը  ճանաչվել է «Ջենոա»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենոա»-ի դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռնված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոա»-ի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռքբերածով Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկ հեղինակ` աչքի ընկնելով 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3: