Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-11 17:48
ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Ըմբշամարտի գծով Աշխարհի առաջնության փոխարեն կանցկացվի Աշխարհի անհատական գավաթի խաղարկություն:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․ կանցկացվի  Աշխարհի անհատական գավաթի մրցաշար։

Այս մասին ասել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Կառույցի գործկոմի նիստը կայացել է նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրների քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։

Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 12-20-ը:

Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերոնշյալ մրցումներին։