Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-12 17:53
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿԱՆԱՆՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ՄԱՍՆԱԿԻՑ
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը երեք մարզուհիներով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնել է Մոնտենեգրո, որտեղ նոյեմբերի 11-23-ը Բուդվա քաղաքում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Պայքարին մասնակցելու են Արսինե Ծատուրյանը (48 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (64 կգ): Թիմը վերջին հավաքն անցկացրել է Երևանի Օլիմպավանում` մարզվելով մինչեւ նոյեմբերի 9-ը։

Նախապատրաստական փուլը մարզուհիները սկսել են մեկ ամիս առաջ Ծաղկաձորում: