Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-15 08:45
ԿԱՊԱՌՈՍԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ ԼՈՒՐՋ ԹԻՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կառապոսը Վրաստանի ընտրանուն լուրջ թիմ է համարում:

«Յուրաքանչյուր հանդիպում տարբերվում է նախորդներից: Դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կունենա Վրաստան-Հայաստան խաղը: Վրաստանի թիմը լավ ընտրանի ունի և մենք նրանց շատ լուրջ ենք վերաբերվում»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Կապառոսը:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: