Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-11-24 10:18
ԱՐՈՆՅԱՆԸ SKILLING OPEN 2020 ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԴԵՌ 12-ՐԴՆ Է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Skilling Open 2020 մրցաշարում:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ 2 պարտություն կրեց: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր հայ գրոսմայստերը այժմ 12-րդն է 16 շախմատիստների պայքարում: Առաջատարը Նիդեռլանդներից Անիշ Գիրին է, ով հավաքել է 6,5 միավոր: Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Լևոն Արոնյանը, Յան-Քշիշտոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանթոս Վիդիտը: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից: