Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-26 17:17
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ SKILLING OPEN-Ի ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչում:

Արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին էր: Արագ շախմատի 4 պարտիաներում Արոնյանը մեկն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: Եվս չորս պարտիա կկայանա նոյեմբերի 26-ին:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:  Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից: