Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-27 17:58
ԲԵՐՁՈՐՑԻՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ
Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական:

Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

«Այս պահին առանց հստակեցնելու  կարող եմ ասել,  որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը: