Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Տեղադրվել է 2020-11-27 18:03
ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ԶԱՎԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից հայտնում են՝ կյանքից հեռացել է թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է թատրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ: