Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Տեղադրվել է 2020-11-28 08:11
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 18 ԴՊՐՈՑՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՐԵՒԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ, ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՋԵՐՄՈՑՆԵՐ, ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ
Լոռու մարզի համայնքների թվով 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ:

Ծրագիրը նպատակ ունի դեռևս դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել հողի հետ ճիշտ աշխատել, բերք ստանալ ու ստացածն իրացնել:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրերի իրականացում ՄԱԿ-ի ծրագրի շրջանակում»: