Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-12-20 09:01
ԲԵՌԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՍԱՄԲ ԱՌՑԱՆՑ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար:
Այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում: Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: Ծրագիրը հրապարակվելու է փետրվարին և մարտին ներկայացվելու է առցանց եվրոպական կինոշուկայում: Միջազգային ժյուրին դիտելու է կինոնկարները Բեռլինում և ընտրելու է մրցանակակիրներին: Ընտրված ֆիլմերն ամռանը ներկայացվելու են հանրությանը: